Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այցելություններն Արարատի մարզ եւ փորձերը ներկայանալ որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանին չեն նյարդայնացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատի Մարզպետ Էդիկ Բարսեղյանն, արձագանքելով այն լուրերին, թե նա նյարդայնանում է Ալիկ Սարգսյանի այցերից:
Հարցին, թե առաջիկա ընտրություններում համագործակցելո՞ւ է Ալիկ Սարգսյանի հետ, նա պատասխանեց. «Ինչպես նշեցի, իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե ես Ալիկ Սարգսյանի այցերից նյարդայնանում եմ: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, այո, ընտրությունների ժամանակ միանշանակ համագործակցելու ենք միմյանց հետ: Ընտրությունների դեռ 4-5 ամիս կա եւ մենք Ալիկ Սերգեյիչի հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ինչ-որ խոսում են, դա իրականությանը չի համապատասխանում, ուրիշ բան չեմ կարող ասել»:
Ի դեպ, մարզպետը նաեւ նշեց, որ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներն իրենց մարզում դեռ չեն սկսվել:
Հիշեցենք, որ Ալիկ Սարգսյանը եւս ժամանակին Արարատի մարզպետ է եղել:




























