Հունվարի 21-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի թիվ 9 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, դիմել է «1-03» ծառայություն, որի ժամանելուց հետո չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացրել են ոստիկանության Երեւանի վարչության Նոր-Նորքի բաժին: Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եվ մեկ մարտական հաշվարկ, որոնք անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ են վերադարձվել: Դեպքի վայրից հայտնել են, որ բացելով բնակարանի դուռը՝ հայտնաբերել են 72-ամյա Մ.Բաղդոյանի դին:




























