Տաշիր քաղաքում, հունվարի 21-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: