ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, հունվարի 24-ին ժամը 13.30-ին, կազմակերպում են հավաք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` իրենց տեսակետը հայտնելու այսօր` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությանների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման վերաբերյալ:

«Մենք նույնպես միանում ենք Ֆրանսիայի Սենատի դիմաց տեղի ունեցած քաղաքացիական հավաքի մասնակիցներին:

Որպես հայ երիտասարդներ՝ կարեւորում ենք Հայ դատի շարունակական պայքարը եւ Ֆրանսիայի հասարակության կողմից ժխտողականության մերժումն ու պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը:

Մենք շնորհակալ ենք արդարության ջատագով ֆրանսիացիներին, որոնք դատապարտեցին ժխտողականությունը, որը երկրորդ անգամ է սպանում զոհերին, տարածում ատելություն եւ ֆանատիզմ:

Ո’չ ժխտողականությանը, ռասիզմին եւ այլատյացությանը:  Ո’չ  թուրքական առաջնորդների կողմից հանցագործութունների  խրախուսմանն ու սպառնալիքներին: Այո’, արդարդատ օրինագծին, որը պաշտպանում է մարդկային արժանպատվութունը»,-ասված է նրանց հաղորդագրության մեջ: