Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները եւ ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս նախորդ տարի նախարարը խնդիր էր դրել աշխատանքային խմբերի առջեւ հանրային լայն քննարկումների միջոցով գործը նթացում ներգրավել հնարավորինս լայն  մասնագիտական շրջանակ:

Հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Հայրենագիտություն», 5-6-րդ դասարաների «Բնագիտություն», 6-9-րդ դասարանների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարանների «Քիմիա», «Ֆիզիկա», 6-8-րդ դասարաների «Աշխարհագրություն» եւ 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք  տեղադրված են edu.am եւ armedu.am կայքերում: