Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիություն տանող ճանապարհին։ Ըստ УНИАН գործակալության՝ Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես տեղեկացրեցի նախագահ Թրամփի հետ երեկվա մեր զրույցի, Վճռականների կոալիցիայի առաջնորդների հետ աշխատանքի, Եվրոպայի ճարտարապետության անվտանգության մասին, որոնք ցանկանում են մոտեցնել խաղաղությունը և երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։ Եվ Սլովակիան անմասն չի մնում։ Վարչապետը խոսել է Չինաստանում իր շփումների մասին։ Առանձին և կարևոր հարց է Եվրոպայի էներգետիկ անկախությունը։ Ռուսական նավթը, ինչպես ռուսական գազը, ապագա չունի»,- նշել է Զելենսկին։



























