Այսօր Եվրոպան «հարվածեց» հերթական խոշոր ամերիկյան ընկերությանը, այս անգամ Google-ին, 3,5 միլիարդ դոլարի տուգանքով՝ փաստացի խլելով այն գումարը, որը կարող էր օգտագործվել Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարելու համար: Իր մտահոգությունների մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա ի լրումն Google-ի և այլ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ կիրառված բազմաթիվ այլ տուգանքներին և հարկերին:

Որոշումը չափազանց անարդար է, և ամերիկացի հարկատուները դա չեն հանդուրժի: Ինչպես ես արդեն ասել եմ, իմ վարչակազմը թույլ չի տա շարունակել այս խտրական գործողությունները: Օրինակ՝ Apple-ը ստիպված է եղել վճարել 17 միլիարդ դոլարի տուգանք, ինչն, ըստ իս, չպետք է կիրառվեր»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հավելել է, որ Google-նանցյալում ևս վճարել է 13 միլիարդ դոլար կեղծ հայտարարությունների և մեղադրանքների համար, ընդհանուր առմամբ՝ 16,5 միլիարդ դոլար:

«Եվրամիությունը պետք է ԱՆՀԱՊԱՂ դադարեցնի ամերիկյան ընկերությունների նկատմամբ այս գործելաոճը»,- գրել է նա: