Հունվարի 23-ին`ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 11 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող`ոտքի կոտրվածքով, 74-ամյա Ց. Բաղիկյանը: Փրկարարները  տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին: