Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու, փողոցներում անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով՝ հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսած եւ անցած գիշերվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել քաղաքի փողոցներում անխափան երթեւեկությունն ապահովելու համար:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ եւ 436,3 խմ ավազ, գործի է դրվել 128 հատուկ մեքենամեխանիզմ:
Ներկայում վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբ։




























