Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի ավարտին հասցնել Գազայի խաղաղության ծրագիրը։
Նա ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի ժամից կժամանի Վաշինգտոն։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն հանդիպում կունենա Թրամփի հետ։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի ավարտին հասցնել Գազայի խաղաղության ծրագրի համաձայնեցումը։





























