Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի 41-րդ ընտրատարածքում:  Այդ մասին այսօր` հունվարի 27-ին  մամուլի ասուլիսում  հայտնեց ինքը` Դավիթ Հակոբյանը:

Նա ասաց, որ կուսակցության անդամները կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ ինքն անձամբ կառաջադրվի  Տավուշում: Մարքիստը նաեւ  բացառեց դաշինքով հանդես գալը, միաժամանակ նշելով, որ  ողջունում է  պուտինյան նախընտրական սխեման:

Նրա գնահատմամբ, կուսակցության կադրերով չբավարարվելով, շա հաճախ դաշինքներ են կնքվում կուսակցականների եւ անկուսակցականների միջեւ: Արդյունքում կուսակցությունն օգտվում է 30 տոկոս «փարթամ» ազգային կադրային ռեզերվից:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց Մարքսիստական կուսակցության նախընտրական կարգախոսները` սկզբունքորեն նոր Սահմանադրության ստեղծում` տնտեսական բլոկի տեսակետից, քանի որ Սահմանադրության մեջ չկա տնտեսական հիմք: Հաջորդ կարգախոսը նոր ընտրական իրավունքի, սկզբունքորեն նոր պետական մեքենայի ձեւավորումն է: