Գերմանական Գիսեն քաղաքի (Գեսեն դաշնային հող) կենտրոնում շաբաթ օրը ցերեկը տեղի է ունեցել հրաձգություն, տեղեկացրել է Bild-ը։
Ոստիկանության տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը մոտ 15։10-ին անհայտ տղամարդը կրակ է բացել մարզական պատվանդանների գրասենյակի ուղղությամբ, որը գտնվում է Մարկտպլատց հրապարակից՝ քաղաքի կենտրոնական կետերից մեկից ոչ հեռու։
Ականատեսները տեղեկացրել են, որ լսել են մի քանի իրար հաջորդող կրակոցներ։ Միջադեպի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, սակայն, նախնական տեղեկատվության համաձայն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակումից անմիջապես հետո հրաձիգը պատահարի վայրից դիմել է փախուստի, սկսվել է ոստիկանական խոշոր գործողություն. hրապարակի շուրջ տարածքը շրջափակվել է, երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել քաղաքի կենտրոնից։
Որոնումներից մի քանի ժամ անց ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Նրա անձն առայժմ չեն հայտնում, հարձակման դրդապատճառները նույնպես անհայտ են մնում։ Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ բնակչության համար այլեւս վտանգ չկա։
Միջադեպը լայն հանրային արձագանք է առաջացրել Գրեմանիայում, հատկապես անվտանգության միջոցների քննարկման համատեքստում՝ հանրային վայրերում բռնության հաճախակի դարձած դեպքերի ֆոնին։





























