Թերթը գրում է, որ Հայաստանը չի համարվում թմրամիջոցներ արտադրող երկիր, սակայն մեր հանրապետությունում միանշանակ առկա է թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի ներկրման խնդիրը։ «Հայ «սպառողի» շուրջ 80%-ից ավելին նախապատվությունը տալիս է մարիխուանային։ Հայկական շուկայում մարիխուանայի գները կախված են տեղական կամ ներկրված լինելու հանգամանքից։ Մարիխուանան Հայաստան է ներկրվում Աֆղանստանից, Իրանից, Հոլանդիայից եւ ԱՄՆ-ից»,-գրում է «Ապագա»-ն։