Հունվարի 28-ին` ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ «քլորոֆոս» նյութից թունավորումով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Վ.Միքայելյանը:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: