Հունվարի 29-ին`ժամը 18.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները  բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին` անօգնական վիճակում, հայտնաբերվել է 86-ամյա Գոհար Զարդարյանը, ով հանձնվել է շտապօգնության բրիգադի աշխատակիցներին եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածի վիճակը գնահատվել է բավարար: