Ուրբաթ առավոտյան նավթի գինը չափավոր բարձրացել է՝ փոքր-ինչ վերականգնվելով նախորդ երեք աճուրդներում գրանցված անկումից հետո։

Brent նավթի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.27 դոլարով (0.43 տոկոս)՝ հասնելով 63.65 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի Brent-ը էժանացել է 0.14 դոլարով (0.22 տոկոս)՝ հասնելով 63.38 դոլարի մեկ բարելի համար։

WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0.28 դոլարով (0.47 տոկոս)՝ հասնելով 59.71 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը նվազել է 0.17 դոլարով (0.29 տոկոս )՝ հասնելով 59.43 դոլարի մեկ բարելի համար։