Նավթի գները երկուշաբթի օրը աճում են՝ Ամերիկյան շաթդաունի ավարտի հույսերով, որը շարունակվում է արդեն 40-րդ օրը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0.46 դոլարով (0.72%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.09 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 0.25 դոլարով (0.39%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.63 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.50 դոլարով (0.84%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.25 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագրային գինը թանկացել էր 0.32 դոլարով (0.54%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.75 դոլարի։




























