Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ ընդլայնման ֆորումին։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։

«ԵՄ ընդլայնման վերաբերյալ նախկինում հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը նշել էր, որ այժմ Վրաստանը համարվում է միայն «ԵՄ անդամակցության անվանական թեկնածու»», - ասել է նա։ «Եվրահանձնաժողովը կարող է հաստատել, որ Վրաստանը չի հրավիրվել ընդլայնման ֆորումին»։ Մերսիեն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը մեղադրում է Վրաստանին՝ ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական հանձնաժողովի ԵՄ ընդլայնման ֆորումը՝ թեկնածու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։