Այսօր շոկային միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի դպրոցներից մեկում. 10-րդ դասարանի աշակերտը ծեծել է իր ուսուցչին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի կրթության և գիտության դեպարտամենտը։

Ըստ վարչության հաղորդագրության՝ դասամիջոցի ժամանակ դեռահասը սպասել է, որ ուսուցիչը դուրս գա դասարանից, առանց հարցնելու սեղանից վերցրել է տետրերի մի կույտ և դրել իր պորտֆելի մեջ։

«Դասարան վերադառնալուց հետո ուսուցիչը նկատել է կորուստը և պահանջել է վերադարձնել տետրերը, ինչին աշակերտը սկսել է հարվածել կնոջ գլխին։ Ուսուցիչը հոսպիտալացվել է։

Նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է և խախտում է բոլոր բարոյական չափանիշները, էթիկան և օրենքը։ Ներգրավվել են իրավապահ մարմիններ և դպրոցը ներքին հետաքննություն է անցկացնում։ Հետաքննությունից հետո հարձակվողը կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Կքննարկվի նաև աշակերտի հեռացման հարցը», - նշել են գերատեսչությունում։