Ուրբաթ առավոտյան նավթի գինն ակտիվորեն բարձրանում է՝ փորձելով հետ բերել կորուստները, որոնք կրել էր այս շաբաթ ավելի վաղ։

Brent նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 1 դոլարով (1.59 տոկոս)՝ հասնելով 64.01 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի պայմանագիրը բարձրացել է 0.30 դոլարով (0.5 տոկոս)՝ հասնելով 63.01 դոլարի մեկ բարելի համար։

WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նույնպես բարձրացել է 1 դոլարով (1.7 տոկոս)՝ հասնելով 59.69 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդն ավարտվել է 0.20 դոլարով (0.3 տոկոս) բարձրացմամբ՝ հասնելով 58.69 դոլարի մեկ բարելի համար։