Ծաղկաձորում, փետրվարի 3-6-ին, տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Կամուրջ» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որը ոչ պաշտոնապես կոչում են «Հայկական Դավոս»:
Համաժողովը հարթակ կդառնա ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների քննարկման համար` հանդիսանալով հայաստանյան եւ արտերկրից ժամանած քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների եւ հասարակական գործիչների հանդիպման եւ երկխոսության վայր:
2012թ. համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, սեկցիոն նիստեր, որոնց թեմաներից են`
«Արտահանումը որպես տնտեսական զարգացման հիմնական ներուժ»
«Բանկեր. Գլոբալ հայացք եւ նոր գործիքներ»
«Ապահովագրական շուկայի կատարելագործում»
«Ներդրումային ներուժ»
«Զբոսաշրջությունը որպես տնտեսության արդյունաբերական ոլորտ»
«Զարգացման ասպեկտները գլոբալիզացման պայմաններում»
«Ինովացիոն զարգացման ներուժը»
Տնտեսական համաժողովն անցկացվում է ՀՀ Կառավարության պաշտոնական
«Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հավատարմագրված լրագրողների համար կանցկացվի մամուլի շրջայց:



























