«Հայաքվե» Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նկատել են ,որ 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր:
Հայաքվեն«» նաև այլ խախտումներ է արձանագրել.
14/37 տեղամասում քաղաքացին, որն արդեն իսկ ընտրել էր, մոտեցել է երկրորդ անգամ՝ այլ քաղաքացու հետ` պնդելով, որ եկել է օգնելու:
14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել:
Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում։
Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է:
Վաղարշապատի 14/19 տեղամասի համարը մուտքի մոտ փակցված չէ:


























