Փոքր երեխայի գլուխ է հայտնաբերվել Մոսկվայի Գոլյանովոյի լճում՝ ուսապարկի մեջ, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

Ներկայումս ջրասուզակները շարունակում են ուսումնասիրել լիճը՝ այլ մնացորդներ գտնելու նպատակով։

Աղբյուրի տվյալներով, մահացած տղան եղել է մոտ 7–10 տարեկան։

Նախնական տվյալներով, երեխային սպանել են մի քանի օր առաջ։ Ջրասուզակները շրջել են ամբողջ ափով, սակայն առայժմ ոչինչ չեն հայտնաբերել։

Մոսկվայի Քննչական կոմիտեն սպանության հոդվածով քրեական գործ է հարուցել, քննությունը գտնվում է դատախազության վերահսկողության ներքո։