Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19։00-ի սահմաններում Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։