Այսօր՝ նոյեբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99 հասցեի մոտ ավտոեմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր, Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Հ.-ն և քաղաքացիները: 

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: