Հայաստանի կառավարությունը առաջին եռամսյակում 1.3 մլրդ դրամ կհատկացնի «Ֆլեշ» ընկերությանը` գյուղացիական տնտեսություններին լիտրը 350 դրամով դիզվառելիք մատակարարելու նպատակով: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին, կառավարությունը որոշում ընդունեց:

Մատակարարումնսկսվելու է փետրվարի 15-ից, խոսք 12.6 հազ. Տոննա դիզվառելիքի մասին է: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարությունը 100 %-ով բավարարել է մարզպետարաններից ստացված հայտերը: Դիզվառելիքի սուբսիդավորման նպատակն է` աջակցել գարնանացանի աշխատանքներին: