ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է 156 հանցագործություն:

Մասնավորապես՝

65 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

9 դեպք՝ խարդախության,

6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության,

4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,

3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու,

2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի։

Բացահայտվել է շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, խարդախության։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։