Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։