Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայող Հուսեյն Հուսեյնովը ինքնասպան է եղել՝ իրեն տրված զենքով գլխին կրակելով, հաղորդում է «Девичья башня» թելեգրամյան ալիքը։

Ըստ ադրբեջանական ալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին Բիլասուվարի շրջանի զորամասերից մեկում։

Մահացածը չի հանդուրժել իր հրամանատար՝ կապիտան Մահմուդ Սաֆարալիևի բազմաթիվ վիրավորանքներն ու բռնությունը։

Սաֆարալիևը ձերբակալման է, և նոյեմբերի 27-ին Ջալիլաբադի ռազմական դատարան է ներկայացվել նրա կալանավորման միջնորդություն, սակայն դատարանը որոշել է նրան ազատ արձակել։

Շիրվանում արդեն բողոքարկում է ներկայացվել։