Փետրվարի 2-ին`ժամը 19.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունաքիմիկատից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Գրիգորյանը:
Տուժածի առողջական վիճակը ծանր է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, շմոլ գազից թունավորումով Մասիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչներ` 7-ամյա Միլենա, 7-ամյա Էլենա, 5-ամյա Մհեր, 3-ամյա Մարատիկ, 35-ամյա Քրիստինե Ազիզյանները, 35-ամյա Արման եւ 61-ամյա Անահիտ Կիրակոսյանները: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























