Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է American Music Awards-ի չորս մրցանակի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսում: «Փոփ արքայի» փոխարեն մրցանակները ստացել է նրա ավագ եղբայր Ջերեմեն Ջեքսոնը:
Նշենք, որ Մ. Ջեքսոնը, ով մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, մինչ այդ, առաջադրվել է հինգ անվանակարգերում` «Տարվա արտիստ», «Լավագույն ալբոմ» («Number Ones» ալբոմի լավագույն հավաքածուով), «Լավագույն կատարող», ինչպես նաեւ որպես փոփ/ռոք և սոուլ/ R&B ոճերի լավագույն երգիչ: Արդյունքում Ջեքսոնը շահել է բոլոր անվանակարգերի համար նախատեսված մրցանակները` բացի «Տարվա արտիստ» կոչումից: «Տարվա արտիստ» մրցանակը բաժին է հասել 19-ամյա քանթրի ոճի կատարող Թեյլոր Սվիֆտին:




























