ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության փոխարեն, ՀՀԿ-ն իրականում տեսնում է ընտրական գործընթաց, գոյություն ունեցող մրցակցություն, որից ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է շահել: Այս մասին, այսօր` փետրվարի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հայտարարությանը, թե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, նրա կուսակից ընկերները շտապեցին հերքել դա, ասելով, թե դա իր անձնական կարծիքն է, Գագիկ Մելիքյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել ԲՀԿ-ն հանդիսանում է կոալիցիոն գործընկեր եւ պաշտոնական առումով իր անհամաձայնությունը կոալիցիոն հուշագրի նկատմամբ չի հայտնել: Համոզված եմ, որ այն ինչ հայտարարել է Բոստանջյանը, դա նաեւ համպատասխանում է կուսակցության դիրքորոշմանը, քանի որ ԲՀԿ-ն  հանդիսանում է կոալիցիոն դաշնակից»: