Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝

սահմանադրական բարեփոխումների օրակարգը․

դատաիրավական բարեփոխումները․

էլեկտրոնային արդարադատությունը․

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.

մարդու իրավունքների պաշտպանությունը․

քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։

Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերին։

Կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղություններով Բրազիլի հետ համագործակցության հնարավորությունը։