Չինաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ համագործակցել համատեղ զարգացման և խաղաղ ու փոխշահավետ ապագայի ստեղծման շուրջ։ Այս մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Չինաստանը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի հետ՝ ընդհանուր զարգացմանը, խաղաղության կառուցմանը և փոխշահավետ ապագայի ստեղծմանը նպաստելու, ինչպես նաև շարունակաբար առաջ շարժվելու համար, որը պետք է անել միասնական ճակատագրով մարդկային համայնք կառուցելու ուղղությամբ», – նշել է նա։

Չինաստանի նախագահը նաև մատնանշել է, որ «անկախ միջազգային իրադրության փոփոխություններից, երկու կողմերը, որպես խոշոր տերություններ, պետք է անփոփոխ կերպով ցուցադրեն անկախություն, ինքնուրույնություն և ռազմավարական տեսլական, ինչպես նաև փոխըմբռնում և փոխադարձ աջակցություն ցուցաբերեն միմյանց հիմնական շահերին ու մտահոգություններին վերաբերող հարցերում»։