Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թումշուկ շրջանից 141 կմ հյուսիս-արևմուտք ընկած տարածքում, որտեղ բնակվում է 135,000 մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։




























