«Ես հույս ունեմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին և մեր ջանքերին, որպեսզի հնարավորինս արագ հասնենք գոնե կրակի դադարեցմանը՝ կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումի տեսքով», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։

«Սա առանցքային նշանակություն ունի առաջիկա ձմռան համար, քանի որ այսօր Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը, դեռևս գտնվում են ռուսական կրակի տակ», - նրա խոսքերն է մեջբերում ՌԲԿ-Ուկրաինան։

Ռուսաստանը նախկինում մերժել է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի կոչերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար էներգետիկ օբյեկտները նշում է որպես իր թիրախներ՝ դրանք կապելով ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ: Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են նավթավերամշակման գործարանների վրա: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ այդ օբյեկտները աջակցում են Ռուսաստանի ռազմական ներուժին: