Բաքվի մերձակա գյուղերն արդեն երկու օր է, ինչ զրկվել են էլեկտրաէներգիայից եւ գազամատակարարումից: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo.az կայքը` նշելով, որ Մեհեմեդ գյուղի մի խումբ բնակիչներ փակել են Փիրշաղը ճանապարհը: Ցուցարարները հայտնել են, որ եղանակային նման պայմաններում իրենց բնակարանները զրկվել են ջեռուցումից, ուստի նրանք չեն կարող վերադառնալ իրենց տուն, մինչեւ իրադրությունը չկարգավորվի: Նրանք հանդես են եկել գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի վերականգման կոչերով: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն ակցիան շարունակվում է:
Տեղադրություն



























