Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ իր մտահոգությունը հայտնելու համար Սև ծովում իր բացառիկ տնտեսական գոտում Ռուսաստանին առնչվող նավերի վրա մի շարք հարձակումների վերաբերյալ, հինգշաբթի հայտարարել է փոխարտգործնախարար Բերիս Էքինջին՝ հաղորդում է Reuters-ը։
«Վերջին շաբաթներին մենք ականատես ենք եղել ռուս-ուկրաինական պատերազմի շատ լուրջ սրացման, որն ուղեկցվել է փոխադարձ հարձակումներով։ Եվ վերջապես, Սև ծովում՝ մեր բացառիկ տնտեսական գոտում, որոշակի հարձակումներ են իրականացվել նաև,- խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է Էքինջին։ -Երեկ և այսօր մենք կանչել ենք Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և Ուկրաինայի դեսպանին՝ մեր մտահոգությունը հայտնելու համար»։




























