Աֆղանստանը խոշոր աշխարհաքաղաքական որոշում է ընդունել. Պակիստանի միջով առևտուրը դադարեցվել է, այժմ երկրի արտաքին առևտրի գլխավոր դարպաս է դառնում իրանական Չաբահար նավահանգիստը, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։
«Առանցքային քայլեր.
Քաբուլը հրաժարվել է Կարաչիից կախվածությունից և հայտարարել, որ արտաքին առևտուրն ամբողջությամբ կիրականացվի Իրանի Չաբահար նավահանգստով, որտեղ Հնդկաստանը ներկայություն ունի։
Հնդկաստանն անաղմուկ կերպով վերաբացել է Քաբուլում իր դեսպանատունը։
Նյու Դելիում «Թալիբանի» առևտրի նախարարը նշել է հինգ ուղղություն՝ Հնդկաստանի հետ առևտրի ընդլայնում, Չաբահար նավահանգստի լիակատար օգտագործում, Նիմրոզում չոր նավահանգիստների ստեղծում, բեռնատար չվերթների մեկնարկ և հնդկական ներդրումների արագացում»,- պարզաբանել է ալիքը։





























