Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել է առնվազն 846 մարդ, եւս 547-ը անհետ կորած է համարվում։ Այս մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի Ազգային աղետների կառավարման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ աղետի հետեւանքով վիրավորվել է մոտ 2 700 մարդ։
Նախկինում հաղորդվում էր, որ զոհերի թիվը գերազանցել է 800-ը։
Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական գործակալությունը հայտնել է, որ աղետը առաջացել է տարածաշրջանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ուժեղ անձրեւների պատճառով։ Ցեխաջրերը վնասել են բնակելի շենքերը, ճանապարհները եւ ենթակառուցվածքները՝ խոչընդոտելով փրկարարների մուտքը ամենաշատ տուժած տարածքներ։





























