Միացյալ Նահանգները մտադիր չէ թույլ տալ այլ երկրներին այնքան ազդեցիկ դառնան, որ սպառնան իր ազգային շահերին, բայց նաեւ մերժում է «գլոբալ գերիշխանության անհաջող հայեցակարգը»։ Այս մասին նշվել է Սպիտակ տան հրապարակած ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակում։
«Ուժերի հավասարակշռություն։ Միացյալ Նահանգները չի կարող հանդուրժել, որ որեւէ երկիր այնքան գերիշխող դառնա, որ սպառնա մեր շահերին։ Մենք կաշխատենք դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ պահպանելու գլոբալ եւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը՝ գերիշխող հակառակորդների ի հայտ գալը կանխելու համար»,- նշվել է փաստաթղթում։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշված է ռազմավարության մեջ, «Միացյալ Նահանգները մերժում է իր համար գլոբալ գերիշխանության անհաջող հայեցակարգը»։ «Մենք պետք է կանխենք այլ երկրների գլոբալ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ տարածաշրջանային գերիշխանությունը։ Սա չի նշանակում, որ մենք պետք է արյուն թափենք եւ փող ծախսենք՝ աշխարհի յուրաքանչյուր մեծ եւ միջին տերության ազդեցությունը սահմանափակելու համար։ Ավելի խոշոր, հարուստ եւ հզոր երկրների անչափակից ազդեցությունը միջազգային հարաբերությունների հավերժական ճշմարտությունն է»։ Այս իրականությունը երբեմն պահանջում է գործընկերների հետ համագործակցություն՝ մեր ընդհանուր շահերին սպառնացող նկրտումները զսպելու համար»,- նշել են փաստաթղթի հեղինակները։





























