ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը գործուղվել են  Ղրղզստանի Հանրապետություն։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղրղզստանի Հանրապետության Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը՝ նոյեմբերի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով։