Թերթը գրում է, որ Արմավիրի նախկին մարզպետ, Աժ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով խորհրդարան է եկել Հովիկ Աբրահամյանի օրոք, շարունակում է աշխատել Աժ-ում նաեւ Սամվել Նիկոյանի նախագահության ժամանակ:  «Ճիշտ է` զբաղվում է թեթեւ տնտեսական աշխատանքով: Հերոյանը, ով հարստացել է հենց մարզպետ աշխատելու տարիներին, երեկ մեր թղթակցի հարցին, թե իրեն մարզպետի՞ աշխատանքն էր դուր գալիս, թե՞ Աժ նախագահի խորհրդականի, պատասխանել է. «Աշխարհում ամենավատ աշխատանքը դա մարզպետի գործն է»,- գրում է «Հրապարակ»-ը: