ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կարող է ամերիկացի արտադրողներից ավելի քան 40 միլիարդ դոլարի սոյա գնել։ Պետության ղեկավարը այս մասին հայտարարել է Սպիտակ տանը գյուղատնտեսական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչպես գիտեք, Չինաստանը անհավանական ծավալով սոյայի հատիկներ է գնում»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ «Ես վերջերս եմ խոսել [ՉԺՀ] նախագահ Սի [Ծինփինի] հետ, բավականին վերջերս։ Եվ ես կարծում եմ, որ նա կանի նույնիսկ ավելին, քան խոստացել է»,- հավելել է Թրամփը՝ չմանրամասնելով, թե երբ է տեղի ունեցել զրույցը։ «Ես կարծում եմ, որ հարաբերությունները շատ լավ են։ Ես կարծում եմ, որ նա կանի ավելին, քան խոստացել է, իսկ նա խոստացել էր շատ բան անել»։

«Չինաստանը պարտավորվել է ավելի քան 40 միլիարդ դոլարի սոյա գնել», - պարզաբանել է նախագահը: «Ես հարցրեցի նախագահ Սի Ծինփինին, թե կարո՞ղ է արդյոք գերազանցել այդ թիվը: Եվ կարծում եմ, որ այն կգերազանցի», - հավելել է նա:

Թրամփը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում քննարկել է, մասնավորապես, Չինաստանի կողմից ԱՄՆ-ից սոյայի հատիկների գնմանը վերաբերող հարցերը։ Ինչպես նոյեմբերի 26-ին Reuters գործակալությունը հաղորդել է, որ Չինաստանն ԱՄՆ-ից մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ՝ առնվազն 10 խմբաքանակ սոյայի հատիկներ է գնել։ Հրապարակման մեջ նշվել է, որ Չինաստանն ավելացնում է ամերիկյան սոյայի ներմուծումը, թեև այն ավելի թանկ է, քան բրազիլականը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է մինչև 2026 թվականի հունվարը գնել 12 միլիոն տոննա ամերիկյան սոյա։ Բեսենթը պարզաբանել է, որ Պեկինը պարտավորվել է երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ից 87.5 միլիոն տոննա սոյա գնել։