Թաիլանդի վարչապետ Անութhին Չանվիրակունը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 21:20-ին հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Թաիլանդ-Կամպուչիա սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է The Nation թերթը։

«Մենք նախագահ Թրամփին կտեղեկացնենք ստեղծված իրավիճակի մասին, սակայն բոլոր որոշումները կկայացնի Թաիլանդի կառավարությունը։ Մենք աջակցում ենք զինված ուժերին եւ լիազորում ենք նրանց գործողություններ իրականացնել» - ասել է վարչապետը։

Թաիլանդ-Կամպուչիա սահմանին հրազենային բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին։ Երկուշաբթի Թաիլանդի թագավորական բանակը հայտնել է, որ կամպուչիական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետակոծել Թաիլանդի դիրքերը սահմանային գոտում։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ գրոհելով Կամպուչիայի ռազմական ենթակառուցվածքները։ Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ Կամպուչիան երկուշաբթի եւ երեքշաբթի հրետակոծել էր Թաիլանդի տարածքը BM-21 հրթիռներով, ինչպես նաեւ օգտագործել կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Թաիլանդի ուժերը պատասխան կրակ են բացել՝ փորձելով վերահսկողություն հաստատել կարեւոր տարածքների նկատմամբ եւ վնաս պատճառել թշնամուն։