Երեւանում, փետրվարի 4-ին, ժամը 17.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Արամ Խաչատրյան եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել է «Բայդ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Բայդ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























