Թերթը գրում է, որ  իր  տեղեկություններով՝ ԲՀԿ-ն կանգնած է նոր տրոհման շեմին, աղի բլիթի գիշերը, թե առավոտը, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից: «Շենգավիթի կառույցի ԲՀԿ մի շարքներկայացուցիչներ արդյոք տեսե՞լ են նույն մարդուն երազում, ինչ պարոն Մասումյանը, որպեսզի «մաս» կազմեն «անջատողական-սեպարատիկ» այդ շարժմանը:Փորձագետները պնդում են՝ անշուշտ, որովհետեւ այս դեպքում եւս, ինչպես Արարատում, հայտնի ԲՀԿ-ականն իր հետեւից լիքը ԲՀԿ-ականներ կտանի: Էս դեպքում,փաստորեն եւ «ուրեմն», Շենգավիթը նույնպես՝ «արդեն»: Կմիանա Հայաստանի՞ն:

Զանգահարեցինք ԲՀԿ գրասենյակ՝ Խաչիկ Գալստյանին՝ ճշտելու աղի բլիթից հետո տեսած երազի բոլոր «հմայքները», այն է՝ դո՞ւրս է եկել ԲՀԿ-ից Շենգավիթի կառույցիղեկավարը, թե՞ ոչ, եւ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մեր հարցմանն ի պատասխան Խ. Գալստյանն ասաց, որ Շենգավիթի ղեկավար Մասումյանըգտնվում է արտերկրում (արտերկիրն էլ Մոսկվան է – հեղ.), այդ իսկ պատճառով Շենգավիթի կառույցի նոր ղեկավար է նշանակվել Ավետիս Գրիգորյանը:

Փաստորեն, Շենգավիթը, իրոք, «միացվել է»»,- գրում է «Իրատես դե ֆակտո»-ն: