Չինաստանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հնարավորինս շուտ ուսումնասիրել Լուսինը։ Երկու երկնների ծրագերի մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի հավակնությունները լուրջ հարված են ստացել 2023 թվականի օգոստոսին, երբ անօդաչու «Луна -25» առաքելությունը վայրէջքի փորձի ժամանակ բախվել է Լուսնի մակերեսին։ Միևնույն ժամանակ, Իլոն Մասկը հաջողությունների է հասել տիեզերական հետազոտություններում։
«Ռոսկոսմոսը» հայտարարել է էլեկտրակայան կառուցելու իր մտադրության մասին՝ նպատակ ունենալով այն ավարտել մինչև 2036 թվականը։ «Ֆոկուս»-ը հաղորդում է, որ նախագծի համար պայմանագիրն արդեն ստորագրվել է ընկերություններից մեկի հետ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախագծի մասնակիցների թվում կլինեն Ռուսաստանի պետական միջուկային կորպորացիա «Ռոսատոմը» և միջուկային հետազոտությունների մեջ մասնագիտացած Կուրչատովի ինստիտուտը։
Կայանը, ենթադրաբար, կմատակարարի լուսնային լուսնագնացներ, աստղադիտարան և ռուս-չինական համատեղ միջազգային լուսնային հետազոտական կայանի ենթակառուցվածքները։ Դա պետք դառնա լիարժեք լուսնային կայանի ստեղծման ուղղությամբ քայլը։
«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը դեռևս հունիսին հայտարարել էր, որ կորպորացիայի նպատակների թվում են Լուսնի վրա ատոմակայան տեղադրելը և Վեներայի ուսումնասիրությունը։
Ռուսաստանը միակ երկիրը չէ, որը պլանավորում է Լուսնի վրա էլեկտրակայան կառուցել։ Դեռևս 2025 թվականի օգոստոսին NASA-ն հայտարարեց 2030 թվականի առաջին եռամսյակում Լուսնի վրա միջուկային ռեակտոր տեղադրելու իր մտադրության մասին։
Ավելին, ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին բացահայտորեն խոստովանեց, որ միջուկային ռեակտորի նախաձեռնությունը Չինաստանի հետ լուսնային ուսումնասիրության մրցավազքի տարրն է։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները հետ է մնում մրցավազքից։ Փոխարենը, էներգիայի աղբյուր ունենալը կարևոր է Լուսնի վրա կյանքը պահպանելու համար, որտեղից մարդիկ կարող են հասնել Մարս։
Reuters-ի տվյալներով՝ չնայած միջազգային կանոնակարգերն արգելում են միջուկային զենքի տեղադրումը և օգտագործումը տիեզերքում, միջուկային էներգիայի աղբյուրների տեղադրման արգելք չկա։ Թերևս անհրաժեշտ կլինի պահպանել որոշակի կանոններ։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ լուսնային ուսումնասիրությունը կարող է վերածվել նոր «ոսկե տենդի». NASA-ն գնահատում է, որ Երկրի արբանյակի մակերեսը պարունակում է միլիոնավոր տոննա հելիում-3՝ հելիումի իզոտոպ, որը հազվադեպ է հանդիպում Երկրի վրա։ Boeing-ի ուսումնասիրությունը հայտնաբերել է նաև սմարթֆոններում, համակարգիչներում և առաջադեմ տեխնոլոգիաներում օգտագործվող հազվագյուտ մետաղներ, դրանց թվում՝ սկանդիում, իտրիում և 15 լանթանիդներ։





























