Գիտնականները պարզել են, թե ինչպես են ժամանակակից հետազոտողների «ներքիներ» կամ «սեռական աշխատողներ» կոչվող անձինք հասկացվել և ընկալվել Հին Միջագետքում՝ մարդկության պատմության առաջին բարդ հասարակություններից մեկում։

The Conversation հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակն ընդգծում է, որ նման սահմանումները մեծ մասամբ արտացոլում են ավելի ուշ շրջանի, հիմնականում եվրոպական պատկերացումները և անհամապատասխան են հին ժամանակներում այդ մարդկանց իրական սոցիալական դերերի նկարագրմանը։ Սեպագիր տեքստերի և տեսողական աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք շատ ավելի բարդ և նշանակալի կատեգորիաներ էին, որոնք կապված էին կրոնի, իշխանության և սեռի մասին պատկերացումների հետ։ 

Հատուկ ուշադրություն է դարձվում երկու assinnu և ša rēši խմբերին։ Assinnu-ները կապված էին Իշտար աստվածուհու պաշտամունքի հետ, որը համատեղում էր սերը, սեռազգացությունը, պտղաբերությունը և պատերազմը։ Աքքադական տեքստերը նրանց նկարագրում են որպես սեռային առումով երկիմաստ անհատներ, որոնց վարքագիծն ու արտաքին տեսքը դուրս էին գալիս տղամարդկանց և կանանց ավանդական դերերի շրջանակից։ Նախկինում նրանք հաճախ մեկնաբանվում էին որպես ծիսական սեռական ծառայություններ մատուցողներ, սակայն ժամանակակից հետազոտություններն այդ վարկածը չեն հաստատում։

Ընդհակառակը, աղբյուրները մատնանշում են, որ assinnu-ն ընկալվում էր որպես կախարդական և բուժիչ ունակություննեորվ օժտված առանձնահատուկ կրոնական դեմքեր։ Աստվածուհու հետ նրանց մոտ լինելը նրանց դարձնում էր սրբազան ուժի կրողներ, և նրանց հետ փոխազդեցությունը համարվում էր պոտենցիալ օգտակար՝ ոչ այնքան սեռական, որքան հոգևոր և սոցիալական առումով։

Մեկ այլ կատեգորիա՝ ša rēši-ն, ավանդաբար թարգմանվել է «ներքինիներ»։ Սակայն, այստեղ էլ եզրաբանությունը մոլորեցնող է։ Չնայած տեքստերը շեշտում են նրանց ամորձատումն ու դեմքին մազազուրկ լինելը, պարտադիր չէ, որ ֆիզիկական իմաստով դա ամլացում նշանակի։ Միջագետքի մշակույթում մորուքը հասուն առնականության և սոցիալական կարգավիճակի կարևոր խորհրդանիշ էր, և դրա բացակայությունը վկայում էր ընդունված կարգից գիտակցաբար շեղման մասին։

Ša rēši-ն բարձր պաշտոններ էր զբաղեցնում թագավորական արքունիքում, գտնվում էր կառավարչի մոտ և կարող էր կատարել կարևոր վարչական, դիվանագիտական ​​և նույնիսկ ռազմական գործառույթներ։ Որոշ դեպքերում նրանք կառավարում էին նվաճված տարածքներ կամ հրամաններ արձակում զորքերին՝ հստակորեն ցուցադրելով իրենց բարձր կարգավիճակը և իրենց նկատմամբ իշխանությունների վայելող վստահությունը։