Այս տարի հոկտեմբերին կայանալու է Դիլիջանի քաղաքապետի հերթական ընտրությունները եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը մտադիր է նորից առաջադրվել: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Քաղաքապետի խոսքով, քանի որ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերին, այսօր դեռ վաղ է խոսել նախընտրական խոստումներից ու ծրագրերից:
«Նույնիսկ մայիսին կայանալիք ընտրությունների համար առայժմ որեւէ քայլ կամ ակտիվություն չի նկատվում: Նախկինում ես արդեն երկու անգամ ընտրվել եմ, ու երկրորդ` 2008թ-ի ընտրությունների ժամանակ կարելի է ասել ծրագիր համարյա չեմ ներկայացրել, որովհետեւ արդեն աշխատանքը ցույց է տալիս: Մենք ցանկացած տարի բյուջե կազմելիս հաշվի ենք առնում ժողովրդի առաջարկները, ու բյուջեի կազմումն էլ արվում է հանրային քննարկման նման»,-ամփոփել է նա:




























